Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 12:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Մկրտչյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 132 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել ու բախվել քարերին:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:







Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ