21/07/2024

Դեմոկրատները քննարկում են ԱՄՆ նախագահի թեկնածուին փոխարինելու հարցը. The Washington Post

Դեմոկրատ Ջո Բայդենի ակնհայտ պարտությունից հետո, որը տեղի ունեցավ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերին կայանալիք նախագահի ընտրության հավանական թեկնածուների հետ առաջին բանավեճում, Դեմոկրատական ​​կուսակցությունը դիտարկում է Բայդենին փոխարինելու հնարավորությունը՝ գրում է The Washington Post-ը:

Պարբերականը Բայդենի հնարավոր փոխարինողներ է համարում փոխնախագահ Քամալա Հարիսին, Միչիգանի նահանգապետ Գրետհեն Ուիթմերին, ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչին, Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյին, Կոլորադոյից Ջարեդ Փոլիսին, Կենտուկիից Էնդի Բեշիրին և Կալիֆոռնիայից Գևին Նյուսոմին, սենատոր Ռաֆայել Ուորնոքին, նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջը՝ Միշելին, և սենատոր Էմի Կլոբուշարին։

Չնայած դեմոկրատներին ուղղված կոչերին՝ փոխել նախագահի իրենց թեկնածուին, Բայդենը հայտարարել է, որ մտադիր է հաղթել Թրամփին։ «Ես գիտեմ, որ երիտասարդ չեմ, այնքան սահուն չեմ խոսում ու բանավեճեր էլ այնքան լավ չեմ անցկացնում, ինչպես նախկինում, բայց ես գիտեմ, ինչպես ճիշտն ասել»,- դիմել է Բայդենը կողմնակիցներին և խոստացել հաղթել նախագահի ընտրությունում: Ապա հավելել է, որ եթե վստահ չլիներ իր ուժերին, չէր առաջադրվի:

Բայդենը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների համար «իրական սպառնալիք» է անվանել: