Սուրեն Պետրոսյանի եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կապը, կարելի է ասել, վերջնականապես խզվել է։
Հրապարակ թերթը գրել է․ Այս մասին նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու բակում գրեթե բաց տեքստով խոստովանել է նաեւ Բագրատ սրբազանը՝ ասելով, թե Սուրենի հետ չի հանդիպել: Բայց հրաժարվել է գնահատականներ տալ երբեմնի զինակցի առեղծվածային անհետացմանը, ապա այդ առիթով նրա ներկայացրած պարզաբանումներին։
Ճշտող հարցին՝ Սուրեն Պետրոսյանը հիմա հանդիսանո՞ւմ է շարժման առաջնորդներից մեկը, սրբազանը պատասխանել էր․ «Կվերադառնա, կխոսենք։ Չեմ կարծում, որ դա այդքան մեծ հարց է»։
Մեզ պատմեցին, որ իրականում Սուրեն Պետրոսյանի նկատմամբ ոչ թե հունիսի 12-ի առեղծվածային առեւանգումից հետո է անվստահություն առաջացել, այլ դեռ Կիրանցից։ Պետրոսյանը, ով մինչ շարժման մեկնարկն էր մեկնել Ոսկեպար-Կիրանց, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ստեղծվելուն պես մեծ ամբիցիաներ է ունեցել, հավակնել լիդերության, սակայն, երբ ընդդիմադիր շարժումը ծավալվել է, այլ քաղաքական գործիչներ էլ են միացել, Պետրոսյանը հասկացել է, որ հետին պլան է մղվում, ու փորձել է աղմկոտ պատմություններով մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։ Դիցուք, ամեն ինչ արել է, որ հայտնվի ոստիկանությունում: Հատկապես հաշտ չեն եղել նրա եւ Գառնիկ Դանիելյանի հարաբերությունները, պարբերաբար սուր խոսակցություններ են ունեցել։ Փորձել է կանխել ոմանց հայտնվելը սրբազանի կողքին, սակայն դա էլ չի ստացվել:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները