Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:50-ի սահմաններում «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել:
Բախման հետանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորները մի քանի մետր շպրտվել են:







Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ