22/12/2024

Ադրբեջանցի թեկնածուն հաղթում է Իրանի նախագահական ընտրություններում․ Լուսանկար

Իրանում կայացած նախագահական ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատար են ռեֆորմիստների ճամբարի միակ թեկնածուն՝ առողջապահության նախկին նախարար. ադրբեջանական արմատներ ունեցող Մասուդ Փեզեշկիանը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին։

Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով ձայների հաշվարկի նախնական տվյալներին։

Ըստ այդ տվյալների՝ Փեզեշկիանը հավաքում է ձայների 42,6%-ը, Ջալիլին՝ 38,8%-ը։ Գործակալությունը տվյալներ չի տրամադրում պահպանողական երկրորդ թեկնածուի՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի օգտին տրված ձայների վերաբերյալ։

Մասնակցությունը, ըստ Tasnim-ի, կազմել է մոտ 40%: