Հայաստանի և Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին ԱՄՆ անկախության 248-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում է Report-ը։
Դիվանագետը հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն սկսել են սահմանների սահմանազատման գործընթացը, բանակցություններ են վարել գերիների փոխանակման շուրջ և բացահայտորեն հասկացրել են, որ իրենք ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
«Պետությունները կիսում են այն համոզմունքը, որ այս ուշագրավ քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել: Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը աննախադեպ կայունություն կստեղծի [տարածաշրջանում] և դուռ կբացի առևտրի և գործնական համագործակցության մեծացման համար, ինչը օգուտ կբերի Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին։ ԱՄՆ-ը կշարունակի խրախուսել երկու կողմերին՝ օգտվելու այս հնարավորությունից, և մենք կանենք ամեն ինչ՝ օգնելու համար»,- ասել է նա։
Բաց մի թողեք
Հրաժարվում է Սփյուռքից, ապա ո՞վ կամ ի՞նչն է միավորում Սփյուռքի հայերին․ Արդի Քասախյան
Սա արշավ է Դաշնակցության դեմ, ինչպես որ արշավ է ընթանում եկեղեցու դեմ. Վարդանյան
Դժվար է լինելու զավթել ՀԷՑ-ը․ «ՀայաՔվե»