Հունիսի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պետական գնումների վերահսկողության գործընթացին մասնակցելու համար «ընտրվել է» առողջապահական ոլորտում գործունեություն ծավալող միայն մեկ հասարակական կազմակերպություն:
«Ժողովուրդ» օրաթերթը, ամենայն հավանականությամբ, սխալ է հասկացել և սխալ է մեկնաբանում Ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակը:
Իրականում, այս տարվա մայիսին կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին կառավարության՝ գնումների գործընթացը կարգավորող 526-Ն որոշման մեջ, որով զգալիորեն պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների կողմից պետական գնումների վերահսկողության մեխանիզմները։
Ընդունված որոշման շնորհիվ պետական գնումների գործընթացին առավել պարզեցված ընթացակարգով կարող են մասնակցել Ֆինանսների նախարարության կողմից վարվող ցուցակում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրատվական գործունեություն իրականացնող անձինք կամ վերջիններիս ներկայացուցիչները:
Իսկ ցուցակը, որին հղում է անում «Ժողովուրդ» օրաթերթը, հենց այն ցուցակն է, որը վարում է Ֆինանսների նախարարությունը։ Այսինքն, այս պահին գնումների վերահսկողություն իրականացնելու նպատակով նախարարությանը նման պահանջ է ներկայացրել միայն «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ն՝ ի դեմս կազմակերպության ներկայացրած բժիշկների:
Այսինքն, որևէ մենաշնորհ կամ կոռուպցիա տվյալ գործընթացում չկա: Ցանկացած պետական գրանցում ունեցող ԶԼՄ կամ ՀԿ կարող է դիմել Ֆինանսների նախարարություն, ստանալ համապատասխան վկայական և մասնակցել գնումների վերահսկման գործընթացին:
Ալյոնա Հայրապետյան
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան