18/05/2025

Բայդենն իրեն նվաստացած է զգում Թրամփի հետ նախընտրական բանավեճից հետո. NBC News

Բայդենն իրեն նվաստացած է զգում Թրամփի հետ նախընտրական բանավեճից հետո, գրում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրին։

«Ես այնքան էլ լավ երեկո չեմ անցկացրել, բայց ոչ էլ Թրամփը»,- նախագահի խոսքերն է մեջբերել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Միաժամանակ Բայդենը խոստացել է, որ կհաղթի առաջիկա ընտրություններում։

Հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի ունեցավ ԱՄՆ պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճը ներկայիս և նախկին նախագահի միջև։

Բացի այդ, առաջին անգամ հեռուստաբանավեճեր անցկացվեցին հունիսին՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ։ Բայդենին և Թրամփին արգելվել է ուենալ նախկին ելույթների տեքստեր:

Քաղաքական գործիչների խոսափողներն անջատված են եղելայնքան ժամանակ, մինչև նրանց չեն խնդրել խոսել:

CNN-ը հայտնել է, որ Բայդենի ելույթը խուճապ է առաջացրել Դեմոկրատական կուսակցության շարքերում, իսկ NBC-ն այն որակել է որպես դեմոկրատների «կոլեկտիվ ինքնասպանություն»։

Newsweek ամսագիրը հաղթանակ է շնորհել Թրամփին. ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը խոստովանել է, որ Բայդենը թույլ է սկսել իր բանավեճը։

The New York Times թերթի խմբագրությունը կոչ է արել Բայդենին հրաժարվել նախընտրական մրցավազքին հետագա մասնակցությունից և տեղը զիջել դեմոկրատական ավելի «եռանդուն» թեկնածուի:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։

Image: People watch the CNN presidential debate between President Joe Biden and former President Donald Trump