Հունիսի 30-ին՝ ժամը 14:54-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Ազատամարտիկների փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Թ., ծնված 2005 թ.) բախվել է կայանած «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենային. ավտոմեքենաները կողաշրջվել են:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Դ. Թ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Բաց մի թողեք
Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննվում է Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդությունը. Լուսանկարներ
Գեներալ Մանվել Գրիգորյանի կինն ու աղջիկը մասնակցում են Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին
«3+3»-ը ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը». Ադրբեջանի փոխվարչապետ. Լուսանկար