ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել դատական հետապնդումից՝ նախագահի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում գործողությունների համար։
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, որոշման մեջ նշվում է, որ նախագահն անձեռնմխելի է հետապնդումից միայն այն գործողությունների համար, որոնք նա կատարել է ծառայողական կարգավիճակում: Որոշ մեղադրանքներ կարող են այդ սահմանման շրջանակներում չլինել:
«Այլ մեղադրանքները, այդ թվում՝ կապված Թրամփի՝ փոխնախագահի, պետական պաշտոնյաների և որոշ մասնավոր կողմերի հետ փոխգործակցությանը, ինչպես նաև նրա հրապարակային հայտարարությունները, ավելի բարդ խնդիրներ են ներկայացնում», – ասվում է դատարանի որոշման մեջ:
Որոշման հրապարակումից հետո Թրամփը այն անվանել է «մեծ հաղթանակ» ամերիկյան սահմանադրության և ժողովրդավարության համար։
Թրամփը պնդել է, որ իրեն չեն կարող դատել այն գործողությունների համար, որոնք սկսվել են դեռևս ԱՄՆ նախագահ լինելու ժամանակաշրջանից, ներառյալ դատավարության առանցքային կետը՝ 2021 թվականի հունվարի 6-ին իր կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը, որով փորձ է արվել խափանել նախագահական ընտրություններում մրցակից Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը Կոնգրեսի կողմից։
Բաց մի թողեք
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
ՈՒՂԻՂ. Վատիկանում ընթանում է Լևոն XIV-ի գահակալության արարողությունը
ԵՄ-ն ՌԴ-ի դեմ ամենամսշտաբային սանկցիաներն է պատրաստում