Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով «Արզնի 2» ջրատարի վթարին, նկատեց՝ ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար վթարները չեն կրկնվի։
«Ջրատարի վթարը կրկնվեց գրեթե նույն վայրում՝ Հրազդան կիրճի հատվածում, բարեբախտաբար, «Վեոլիա ջուր»-ը կարողացել էր փականը ճիշտ ժամանակին անջատել, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում, ձեռնարկվեցին անհետաձգելի բոլոր աշխատանքները, և հաջորդ օրվա երեկոյան՝ արդեն 23։00-ին, միացվեց ջրամատակարարումը ամբողջ համակարգում։
Մենք եղել ենք տեղում, նոր-նոր սկսել են կիրճի այդ հատվածի գետի հունի մաքրման աշխատանքները, եթե այդ աշխատանքները չարվեն, ոչ մի երաշխիք չկա, որ պարբերաբար վթարները չեն կրկնվի․ անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ»,- ասաց նա։
Արեյանը հույս է հայտնեց, որ կարճ ժամանակում փլուզված հատվածը դուրս կբերվի, գետի հունը կփոխվի, և այն կմաքրվի։
Հիշեցնենք՝ «Արզնի-2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը՝ ժամը 23:00-ն, դադարեցվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
Բաց մի թողեք
Ինչ է սպասվում դատավորներին․ ԲԴԽ-ն որոշում է կայացրել․ Լուսանկար
Արտակարգ իրավիճակ, տղամարդը «Հյուսիս-հարավ» ճանապարհին քարեր է լցրել և արգելում է շինարարներին աշխատել. Լուսանկար
Մեքենաներն արդեն թռչում են․ վթար թռչող մեքենաների մասնակցությամբ․ Չինաստան․ Տեսանյութ