ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում կայացած «Հայաստանը տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների կիզակետում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը:
Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:
Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությանը՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ընձեռնվելիք հնարավորությունները:
Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։ Քննարկումը վարում էր Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Թիերի դե Մոնբրիալը։

Բաց մի թողեք
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի