Այս մարդիկ ասում են՝ ապրել եք ադրբեջանցիների հետ, էլի կապրեք։ Բայց դուք ադրբեջանցիների հետ ապրել եք Խորհրդային շրջանում, թեպետ այն ժամանակ էլ բախումներ եղել են, բայց ընդհանուր մեխանիզմները թույլ չեն տվել վերածվեն ավելի լայնածավալ բախումների։
Հիմա բացի նրանից, որ այդ մեխանիզմները չունենք, մենք այս վարչախմբի ապաշնորհ քաղաքականության ու տգետ դիվանագիտության արդյունքում այնքան թուլացած իրավիճակում ենք հայտնվել, որ ես ուղղակի սարսափով եմ մտածում, թե այն, ինչ մենք տեսնում ենք մեր մասնագիտական աչքերով, շատերը չեն տեսնում։
Հիմա մեր թշնամիներն իրենց ձեռքում Փաշինյան անունով հրաշալի նվեր ունեն, որը իրավիճակը բերել է մի այնպիսի կետի, որ վաղը Սյունիքի գլխին կախվելու է այդ վտանգը։ Եթե մենք Սյունիքը կորցնենք, կկորցնենք Հայաստանը։
Մենք հենվել ենք անվտանգային երկու ոտքի վրա։ Մի ոտքը՝ Արցախը, ժամանակավոր կորցրել ենք, մյուս ոտքը Սյունիքն է։
ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան
Բաց մի թողեք
Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը. Օսկանյան
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին