2023 թ. Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Ապրելու երկիր»-ը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է իր 2023թ. տարեկան հաշվետվությունը։
Հաշվետվությունը աուդիտի ենթարկած կազմակերպությունը իր եզրակացության մեջ «վերապահումով կարծիք» է ներկայացրել, ըստ որի. «Տարեկան հաշվետվության «1.1 Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվություններ»:
Ծանոթագրությունում, կուսակցությանը 2023թ. ընթացքում ընդամենը 204 595 000 ՀՀ դրամի չափով նվիրատվություն կատարած, թվով 102 ֆիզիկական անձանց (նրանց ընդհանուր թիվը, դատելով հրապարակված հաշվետվությունից, 120-ն է) անձը հաստատող փաստաթղթերի համարները բացակայում են, ինչը չի համապատասխանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 22 հուլիսի 2022թ. N 04-Ն որոշման 30-րդ մասի 3-րդ կետի պահանջներին»։
Բացի սրանից, ինչպես ներկայացված է տարեկան հաշվետվության «1.2 Օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված և չվերադարձված դրամական նվիրատվություններ»:
Ծանոթագրությունում, կուսակցությունը 2023թ. ընթացքում թվով երկու ֆիզիկական անձանցից ստացել է «Կուսակցությունների մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկ ֆիզիկական անձի կողմից նվիրատվության առավելագույն սահմանաչափը գերազանցող նվիրատվություն՝ գերազանցող մասը կազմում է ընդամենը 2 700 000 ՀՀ դրամ:
Սահմանաչափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, «Կուսակցությունների մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե, սակայն կուսակցությունը սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ չի վերադարձրել նվիրատուներին կամ չի փոխանցել պետական բյուջե:
2023 թ.-ին «Ապրելու երկիր»-ը, դատելով հրապարակված հաշվետվությունից, ընդհանուր 207 մլն 295 հազար դրամ նվիրատվություն է ստացել, 19 մլն 500 հազար դրամ՝ վարկեր ու ավանդներ («Գառնի Ինվեստ ՈՒՎԿ» ՓԲԸ), 7 մլն 222 հազար 600 դրամ վճարել է որպես աշխատավարձ, 6 մլն 60 հազար 712 դրամ՝ որպես հարկեր, տուրքեր ու պարտադիր վճարներ։
Կուսակցության կոմունալ վճարները հաշվետու տարում կազմել են 1 մլն 104 հազար 56 դրամ, 34 մլն 924 հազար 900 դրամ էլ ծախսվել է գույքի վարձակալության վրա, ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար էլ՝ 917 հազար 900 դրամ։
Կուսակցության ընդհանուր ելքերը կազմել են 257 մլն 901 հազար դրամ։ Տարեվերջին դրամական միջոցների մնացորդը կազմել է 1 մլն 484 հազար 490 դրամ։
Նկատենք, որ նվիրատուների հիմնական մասը խոշոր՝ 1-ից մինչև 2 մլն 500 հազար դրամ են նվիրաբերել կուսակցությանը, ընդ որում՝ նրանցից ոմանք, մասնավորապես կուսակցության վարչության անդամ Մոնթե Մաթևոսյանը, Արաքսյա Գրիգորյանը, մի քանի անգամ են գումար նվիրաբերել։ Նվիրատվությունները կատարվել են սկսած հուլիսի 31-ից և շարունակվել մինչև դեկտեմբերի 28-ը։
ՏԻՄ ընտրությունները, հիշեցնենք, սեպտեմբերի 17-ին էին։
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր»-ը ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու էր առաջադրել Մանե Թանդիլյանին՝ կուսակցության նախագահին, որն էլ ստորագրել է սույն հաշվետվությունը(file:///C:/Users/User/Downloads/480145%20(1).pdf)։ Կուսակցությունը, չնայած ահռելի քարոզչական աշխատանքին ու ծախսված միջոցներին, պարտվեց՝ ստանալով 3.64% տոկոս քվե։
Բաց մի թողեք
Վերջին 5 տարում քանի ուղիղ չվերթ է իրականցվել Երևանից Բաքու
Ռուսաստանը կսկսի վերահսկել քաղաքացիների դրամական փոխանցումները
Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում». Լուսանկար