«Կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերջերս բավական սրվել են, առանց այն էլ սրված` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ գործադիրի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։
«Իրավունք» թերթը գրում է. Ասում են, թե նրանք սկսել են ցուցադրաբար «личнаян еприязнь» ի ցույց դնել:
Ձեռքի հետ էլ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի ականջին «կաթացնում է», թե Տիգրան Խաչատրյանն ամեն հարցում թերանում է, ու չի բացառվում, որ դա ինքնանպատակ չէ։
Արայիկը փորձում է ամեն ինչ անել, որ շեֆը չմոռանա Տիգրանի նախկին լինելու մասին, ու համոզում է, որ կառավարության թերացումները հատուկ նախկինների ցուցումների հետեւանք կարող են լինել՝ հասարակության դժգոհությունը գեներացնելու համար:
Նույն աղբյուրները նշում են, որ ի հեճուկս Արայիկ Հարությունյանի ջանքերի՝ Փաշինյանը շարունակում է վստահել փոխվարչապետին»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար