Եվրամիությունը բացառում է պաշտոնական շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հետևաբար ԵՄ խորհուրդը նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրավունք չունի ներկայացնելու ԵՄ-ն Մոսկվա այցի ժամանակ։
Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Բրյուսելում տարածած հայտարարության մեջ։
«Օրբանը ոչ մի մանդատ չի ստացել ԵՄ Խորհրդից՝ այցելելու Մոսկվա: Վարչապետի այցը իրականացվում է բացառապես Ռուսաստանի Դաշնության և Հունգարիայի երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ:
Բորելն ընդգծել է, որ ԵՄ Խորհրդի նախագահությունը Հունգարիային չի տալիս ԵՄ-ն միջազգային ասպարեզում ներկայացնելու հատուկ իրավունքներ, և որ այդ լիազորությունները բացառապես վերապահված են միայն իրեն և հեռացող ղեկավարին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին։
Բաց մի թողեք
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Շվեյցարիան բա չի ձերբակալի Պուտինին, երբ նա գնա Թրամփի հետ այնտեղ հանդիպման
Պուտինը կարծում էր, որ 3 օրում կնվաճի Կիևը, բայց Կիևի կենտրոնում ես էի, ոչ թե նա. Բայդեն