«Ուսումնասիրում ենք վարչապետին ներկայացվող, վերջին 9 ամսում արտերկիր գործուղման մեկնած կառավարության բոլոր աշխատակիցների հաշվետվությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ցանկից տպավորություն է ստացվում, որ միջազգային հարթակներում հիմնականում աշխատում է երեք անձ` ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը, ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը և այսօր արդեն մեղադրյալ Վահան Քերոբյանը։
Մի՞թե, օրինակ, ԱԳ նախարարը, որը գրեթե մշտապես գործուղումների մեջ է (չենք ասում՝ ԱԳՆ բազմաթիվ աշխատակիցները), ընդանրապես հաշվետու չէ վարչապետին, թե՞ Նիկոլ Փաշինյանի հին ընկերները արտոնյալ են, կփորձենք ճշտել առաջիկայում։
Հ.Գ. Համաձայն կառավարության պաշտոնական կայքի տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերից առ այսօր Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է արտերկիր գործուղման ընդամենը երեք տասնյակին մոտ հաշվետվություններ: Մնացածը ծախսում են պետբյուջեի ֆինանսները, սակայն չեն բացատրում՝ ինչու և ինչպես»:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան