Հունգարիայի վարչապետ Օրբանն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Կիևի իշխանությունների դիրքորոշումները շատ հեռու են միմյանցից, և խաղաղությունը մերձեցնելու համար շատ բան պետք է արվի։
Նա նշել է, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում Հունգարիան դարձել է Եվրոպայի այն սակավաթիվ երկրներից մեկը, որը կապ է պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։
«Դրա համար ես այս շաբաթ Կիևում էի, դրա համար էլ հիմա Մոսկվայում եմ: Ես հասկացա, որ երկու երկրների դիրքորոշումները շատ հեռու են միմյանցից: Շատ քայլեր կան, որոնք պետք է ձեռնարկվեն, որպեսզի մոտենանք պատերազմի ավարտին»,-ասել է նա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներից հետո։
Պուտինի և Օրբանի միջև բանակցությունները տևել են ավելի քան երկուսուկես ժամ և տեղի են ունեցել պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց թվում են եղել երկու երկրների արտգործնախարարները։ Ռուսական կողմից ներկա են եղել նաև ՌԴ նախագահի օգնականներ Յուրի Ուշակովը և Վլադիմիր Մեդինսկին։ Վերջինս գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը Մոսկվայի և Կիևի միջև Արևմուտքի կողմից խաթարված բանակցություններում։
Հաջորդ վեց ամիսների ընթացքում Հունգարիան նախագահում է ԵՄ Խորհրդում։ Հուլիսի 2-ին, որպես նախագահող երկրի ղեկավար, Հունգարիայի վարչապետն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Օրբանը Զելենսկիին առաջարկել է Ուկրաինայում հրադադարի պայմաններ, սակայն նա մերժել է դրանք, հայտնել են նրա գրասենյակից։ Հունգարիայի վարչապետն ինքը բացատրել է, որ ներկայացրել է եվրոպական մայրցամաքը, որի շահերը խաղաղությունն է, և դրան կարելի է հասնել միայն Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով։ Կիևը նախկինում արգելել էր դրանք օրենքով՝ Զելենսկու որոշմամբ։
Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթաց դեռ չկա. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն ասաց, որ դեռ առաջընթաց չկա։ Մենք բազմիցս ասել ենք, որ մինչ այժմ Կիևի կողմից բանակցություններ վարելու ակնհայտ ցանկություն չկա։
Ընդհակառակը, կա բանակցություններ վարելու դժկամություն»,- ասել է Պեսկովը:
Բաց մի թողեք
Վրաստանը կզրկվի ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի օգնությունից
Ահասարսուռ դեպք ՌԴ-ում․ 13-ամյա քույրը դանակnվ hարվածներ է հասցրել ու uպանել փոքր քույրերին
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև