Հայրենի իրավապահ համակարգում քննարկում է եղել վերջերս, ու որոշել են` ներում-բեկում չի լինելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մասնավորապես, իրավապահ համակարգում ճանապարհատրանսպորտային պատահարների ու զոհերի պատճառների վերլուծություն է իրականացվել ու պարզվել է, որ ողբերգական վթարների հիմնական պատճառները ղեկին հեռախոսով խոսելու, ամրագոտիները չկապելու արդյունքում են լինում։
Ղեկավարությունը հրահանգել է սկսել ուժեղացաված ծառայություն բոլոր մգացված ապակիներով ավտոմեքենաների, ամրագոտի չկիրառողների ու մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդների դեմ եւ կոնկրետ պատժամիջոցներ սկսել: Անգամ բարձրացվել է հարց, որ ներքին զանգերը չեն փրկելու ոչ մեկի, կպատժվեն բոլորը, որպեսզի մահվան խայտառակ և ողբերգական վիճակագրությունը հնարավոր լինի փոխել»:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում