Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, տեղեկացրել էր, որ շուտով Հայաստանը նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում։
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը՝ այն համարելով Հայաստանի իրավասությունը:
«Նման հարցերը լուծելու համար ընթացակարգեր կան սահմանված, որոնք կիրականացվեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հավելելով, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Հիշեցնենք՝ 2022 թվականից Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ 2020թ.-ի նոյեմբերի 20-ից 2021թ.-ի հուլիսի 20-ը նա զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Իսկ մինչ այդ եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը։






Բաց մի թողեք
Մեհթիևը «Մոսկվա է ուղարկել Ադրբեջանում իշխանափոխության ծրագիրը»
Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի կողմից որքանո՞վ պահանջված կլինի
Իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա