Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ։
Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ կապված վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու ԱՄՆ որոշման հետ։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ուրբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Վրաստանի համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված էին 2024 թվականի ամռանը, հետաձգվել են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։
«Նրանք (Վրաստանի կառավարությունը) վտանգեցին եվրոպական ուղին՝ ընդունելով ռուսական օրենքը (օտարերկրյա գործակալների մասին օրենք), և այժմ սպառնալիքի տակ են դնում մեր ռազմավարական գործընկերությունը, որի վրա հիմնված է մեր պաշտպանական ուժերի հզորացումը և մերձեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել է Զուրաբիշվիլին:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զորավարժությունները հետաձգելու որոշումը հիմնավորել է նրանով, որ վրացական իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից «երկրորդ ճակատ» բացելու փորձերի մասին՝ ուկրաինական իրավիճակի հետ կապված Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով։
Ամերիկյան կողմը պնդել է, որ նման հայտարարությունները սուտ են և որոշել, որ այժմ հարմար ժամանակը չէ Վրաստանում լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու համար։
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից