Հայաստանի այս պահի իշխանությունները տարբեր «ծրագրերով» ու միջոցներով ամեն ինչ անում են՝ ստիպելու բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին՝ դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչն ինքնին շատերի շրջանում անհանգստություն է առաջացնում, որ դրանով Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը վերջնականապես են ոչնչացնում Արցախի Հանրապետությունը, ուզում են մեկընդմիշտ փակել Արցախի թեման:
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ արցախցիներին որևէ արժանապատիվ աշխատանք չեն առաջարկում, հատկապես պետական մարմիններում բավական խտրական վերաբերմունք են դրսևորում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ խնդիրն իսկապես առկա է, և ամենաբարձր մակարդակով կարգադրվել է արցախցիներին թեկուզ մի փոքր «պաշտոն հիշեցնող» աշխատանքի չնշանակել, եթե նույնիսկ թեկնածուները Արցախում լուրջ պաշտոն են զբաղեցրել և բավական բարձրակարգ մասնագետներ են: Նրանց առաջարկվում է միայն, այսպես կոչված, «սպասարկող» աշխատանք, ընդ որում՝ ոչ միայն պետական հաստատություններում, այլև այն կազմակերպություններում, որտեղ իշխանություններն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն:
Թերթի տեղեկություններով, արցախցիներին տարբեր խողովակներով հասկացնում են, որ «մի փոքր» բացառություն կլինի նրանց նկատմամբ, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն: Սակայն, միևնույն ժամանակ, զգուշացրել են, որ շատ լուրջ ակնկալիքներ չունենան:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»