«Այսօր ԲԴԽ-ում կայանալու է դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում տրամադրվածությունն այնպիսին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեն, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամերը, ցույց կտան զարգացումները։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ. իսկ առիթն այն է, որ մարտի 1-ից, ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Արդյունքում՝ կարգապահական վարույթը հասավ ԲԴԽ, ու այնտեղ էլ այս օրերին որոշվում է դատավորի ճակատագիրը։
Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսեւորի. կպատժի՞ դատավորին, թե՞ կների՝ Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար»։






Բաց մի թողեք
Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ովքեր են համակարգում աշխատանքները
Ինչ է հայտարարագրել մարդկանց իր հետ ֆեյք պատարագի տարած եւ վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տված համայնքապետ Սափեյանը
Այսօր մեկնարկում են 2026 թվականի բյուջետային լսումները. ովքեր կներկայանան ԱԺ