Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:
Քաղաքապետարանի հաղորդմամբ, Գարեգին Նժդեհի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Արցախի պողոտա–Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա–Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ և ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով:
Արցախի պողոտայում՝ ուղղությունը դեպի Արցախի պողոտա–Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50մ երկարությամբ: Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը:
Գայի պողոտա–Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը: Ինչպես նաև Գայի պողոտա–Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:
Նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Հուլիսի 9-ից Իսակովի պողոտայի հ.27 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրված լուսացույցը հետիոտների համար կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով:
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պետք է սպասի 2-3 րոպե և հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատի փողոցը:
Փոփոխությունն արվել է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:






Բաց մի թողեք
Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ կնքվի վերջնական խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
Ապօրինությունների հետ չենք համակերպվելու․ Լևոն Քոչարյան
Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է. Լուսանկար