08/09/2024

«Շնորհակալ եմ ինձ այսքան ջերմ ընդունելու համար»․ Սփեյսին գրառում է թողել Հայաստանում. Լուսանկար

Թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիպել է կինոարվեստի սիրահարներին:

Նա խոսել է իր անցած ուղու, կերտած դերերի ու դեպի կինոաշխարհ՝ անհավանական ճամփորդության մասին, նաև պատասխանել երկրպագուների հարցերին, կիսվել փորձով:

Կրկնակի օսկարակիր, «Ոսկե գլոբուսի»-ի արժանացած դերասանը գրառում է արել կինոգործիչների միության պատին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Շնորհակալություն հրաշալի ուղևորության և այս գեղեցիկ կինոփառատոնի համար: Շնորհակալ եմ ինձ այսքան ջերմ ընդունելու համար». Քևին Սփեյսի»։

«Շնորհակալ եմ ինձ այսքան ջերմ ընդունելու համար»․ Սփեյսին գրառում է թողել Հայաստանում