Որքան մեր իշխանությունը շատ է խոսում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների համար Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարդիկ հերթագրվում են որեւէ արեւմտյան դեսպանություն մտնելու համար եւ ամիսներով սպասում, որ մտնեն ու մերժում ստանան: Օրինակ, Գերմանիայի դեսպանություն այս օրերին մտնում են 2023-ի դեկտեմբերին հերթագրվածները:
Դեսպանությունում էլ նրանք հերթ են կանգնում, տասնյակ փաստաթղթեր ներկայացնում, տեղեկանքներ, բանկային հաշվից քաղվածք եւ 15 հազար դրամ վճարում տեղում: Ապա հյուպատոսության թղթերն ընդունող աշխատակիցը մանրակրկիտ հարցուփորձ է անում` ո՞ւր եք գնում, ինչո՞ւ, իսկ ինչո՞ւ հենց այդ քաղաքը, այլ ոչ թե մեկ ուրիշը:
2 շաբաթ անց մարդը կրկին գնում է` հերթ կանգնում եւ անձնագիրը ստանալով` տեսնում, որ Շենգեն վիզան «չեն խփել» կամ ընդամենը 10 օրվա մուտքի թույլտվություն են տվել:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները