Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Բախման հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում և երթևեկությունը դարձել է միակողմանի:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։






Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին՝ հայերեն թարգմանությամբ․ Տեսանյութ
Վաղը՝ հայության պարտության օրը, Փաշինյանը հերթական ծես է կազմակերպել
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է. Լուսանկար