Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները որոշել են բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ Արցախից բռնի տեղահանված մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են կառավարությանը՝ պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակների արտաշիրմում անել եւ տեղափոխել Հայաստան: Ուզում են, որ իրենց որդիները գերեզման ունենան, իրենք էլ` լացելու տեղ: Նաեւ երեւի անհանգիստ են, որ գերեզմաններն ազերի հրոսակները կպղծեն:
Անցած հինգշաբթի ծնողները կառավարության շենքի առաջ իրավապահներին հայտարարեցին, որ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերությունն իրենց պահանջի հանդեպ, բողոքի ակցիաներ կանեն, եթե պետք լինի` օրերով կմնան կառավարության շենքի առջեւ։
9 ամիս շարունակ կառավարության դռներն անիմաստ ծեծելուց հետո ծնողները որոշել են կառավարության նիստի օրը՝ այսօր, ժամը 11-ին բողոքի ակցիա անել։ Ակցիային մասնակցելու են Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի եւ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատները։
Նրանց հարազատների աճյուններն ամփոփված են Ստեփանակերտի գերեզմանատանը։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի