02/07/2025

Արևմուտքը «պատմական սխալ» է թույլ տվել․ Թրամփի նախկին խորհրդական

Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Արևմուտքը «պատմական սխալ» է թույլ տվել, երբ նախագահ Ջորջ Բուշն առաջարկել է արագացնել Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ, մինչդեռ Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցները՝ Գերմանիան ու Ֆրանսիան, դեմ են արտահայտվել դրան:

«Կարծում եմ, որ եթե Ուկրաինան ընդունվեր ՆԱՏՕ, մենք 2014 թվականին ներխուժման ականատես չէինք լինի։ Մենք ականատես չէինք լինի 2022 թվականի ներխուժմանը»,- ասել է նա։

Նա հավելել է, որ այս թեզը պաշտպանում է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու որոշումը։