22/11/2024

Ներգաղթյալը ծրագրել է uպանել ուղղափառ հոգևորականներին ու պահակներին, այրել եկեղեցին․ մանրամասներ

Հատուկ ծառայությունները կանխել են Ադիգեայում Մայկոպի ուղղափառ եկեղեցու վրա հարձակումը։ Հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։

Կենտրոնական Ասիայի երկրից ներգաղթյալը ծրագրել է սպանել հոգևորականներին ու պահակներին, հրկիզել շենքը։

Ահաբեկչությանը նախապատրաստվելիս նա ուսումնասիրել է տեղանքը, հարձակման սխեմա կազմել, ձեռք է բերել անհրաժեշտ բաղադրիչներ և ինքնաշեն հրկիզող սարքեր է պատրաստել: Նա ծրագրել է ահաբեկչությունը նկարահանել տեսախցիկով՝ միջազգային ահաբեկչական կազմակերպության գաղափարները քարոզելու նպատակով համացանցում հրապարակելու համար։ Ահաբեկչությունից հետո նա պետք է թաքնվեր արտերկրում։

Հանցագործի մոտ հայտնաբերվել և առգրավվել են միջազգային ահաբեկչական կազմակերպության արգելված նյութեր, ահաբեկչության կազմակերպության դրոշ, դանակ և հրկիզող սարքի բաղկացուցիչ մասեր: Քրեական գործ է հարուցվել ՌD քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով («ահաբեկչական գործողություն»):