«Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն Արցախի հանձնումը փորձում են գցել Արցախի իշխանությունների եւ մանավանդ ՊԲ-ի գրպանը՝ հայտարարելով, թե չպայքարեցին, բանակը չկռվեց, մեկ ստորագրությամբ Արցախը հանձնեցին, սակայն ամեն քայլով ապացուցում են, որ Արցախի ՊԲ-ն եղել է ՀՀ ՊՆ-ին ենթակա մարմին:
«Հրապարակ» թերթը գրում է. Դրա մասին է խոսում անգամ այն, որ, ի տարբերություն ԱԱԾ-ի, որտեղ արցախցիների՝ աշխատանքի անցնելու համար օրենքում հատուկ փոփոխություն արվեց, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալը, պարզվում է, բավարար չէր նրանց աշխատանքի ընսունելու համար, ՊՆ-ում առանց որեւէ փոփոխության արցախցիներ են ընդունվել աշխատանքի։
Ի դեպ, երբ այդ նախագիծը քննարկվում էր ԱԺ պատկան հանձնաժողովում, ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է, որ ԱԱԾ-ում հնարավոր չէր, որ արցախցիներն աշխատեին, իսկ ՊՆ-ում հնարավոր է, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արագ փակեց հարցը՝ ասելով, որ դա փակ քննարկման թեմա է»:
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են