19/02/2026

Հայաստանում Եվրամիության առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների պատվիրակությանը

EM

Մեծ պատիվ է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունում հյուրընկալել Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիկսին:

Այս մասին նշված է ԵՄ առաքելության «X»-ի միկրոբլոգում։

«Հյուրերը միացել են Իջևանի շրջանում պարեկությանը՝ տեղում առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն Նիդերլանդներին՝ շարունակական աջակցության համար»,- ասված է գրառման մեջ: