Սարխանի թեմային ես ժամանակին անդրադարձել եմ, ասելիք այլևս չունեմ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ անդրադառնալով Սարգիս Գալստյանին, որը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով։
«Սիրելի գործընկերներ, երբ Սարգիս Գալստյանը հոկտեմբերի սկզբին Ստեփանակերտից, իր խոսքերով՝ Խանքյանդիից, զանգահարում էր բռնի տեղահանված և Երևանում հաստատված իր բարեկամներին, ասելով, որ՝
ա. ինքը նշանակվել է Խանքյանդիի (իր ձայնային հաղորդագրություններում պարոն Գալստյանը հենց Խանքյանդի է ասում) պարետի պաշտոնակատար,
բ. իր բարեկամներին և ծանոթներին հորդորում էր վերադառնալ Ղարաբաղ,
գ. որ Ղարաբաղում հանգիստ է ու շատ լավ,
և երբ ես այդ ձայնագրությունների (որ իր բարեկամներն ու ծանոթներն էին փոխանցում), ԲԱՑԱՌԱՊԵՍ այդ ձայնագրությունների հիմքով նյութ պատրաստեցի, ռոբա-սերժա-հայրենասիրական ուժերն ու նրանց քարոզչամեքենան մի այլանդակ արշավ սկսեցին նվաստիս դեմ:
Հիմա այդ մարդիկ ցույցի դուրս չե՞ն գալիս՝ ի պաշտպանություն նրա, վերջապես ե՞րբ են ինձ դատի տալու, որ ես էլ դատարանում ավելի աղմկահարույց բաներ ասեմ, որ օրինակ.
ա. ո՞վ է Սարխանի հայ պապան, որ այսօր թատերական ու հայրենասիրական պիեսներ է խաղում Երևանում,
բ. ո՞վ է Սարխանի ավելի բարձր պապան, որ գիտենք թե որտեղ է,
գ. թե ինչպես են Սարխանի ախպերները իրենց բնակարանները 2023 թվականին վաճառում Արցախի պետությանը, երբ 120 հազար արցախցի մեր հայրենակիցներ սովի ու ֆիզիկական սպառնալիքին եզրին էին….
Ես հայհոյող մարդ չեմ, բայց այսօր կասեմ՝ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՔ:
Սարիխանի թեմայով, խնդրում եմ ինձ չզանգել՝ հարցազրույցի կամ մեկնաբանության համար, ես հիմա հանդից հող եմ բերում, որ այգիս կարգի բերեմ:
Մի հարց, սակայն, առաջարկում եմ, որ իմ կոլեգաները՝ լրագրողները, անպայման ուղղեն Շահրամանյանին՝
ա. սեպտեմբերի 27-ի հրամանագրով ինչո՞ւ էիր Սարգիս Գալստյանին նշանակում Արցախի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, երբ դրանից օրեր առաջ ստորագրել էիր ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր,
բ. Սարգիս Գալստյանի նշանակումը ևս պարտադրված էր Բաքվից…
Եվ, ամենակարևորը. քանի դեռ Սարգիս Գալստյանը դատարանով չի ճանաչվել մեղավոր, նա անմեղ է:
Ես, երբ առաջին անգամ գրեցի այդ մարդու մասին, գրեցի ԲԱՑԱՌԱՊԵՍ իր ձայնային հաղորդագրությունների հիմքով: Ես այդ մարդուն երբեք չեմ հանդիպել, անունը չեմ լսել, բացի մի դրվագով, երբ ժամանակին խոսվում էր, թե իբր Շուշի պլազա հյուրանոցում ադրբեջանցի է աշխատել»:
Բաց մի թողեք
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
«Ուղեղի ցնցում»․ Երևանի նախկին քաղաքապետի նախկին խոսնակը՝ Աննա Հակոբյանի օգնականին