Բրազիլական ֆուտբոլային ակումբի դարպասապահը խաղից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է:
Ոստիկանի արձակած կրակոցը կպել է դարպասապահի ոտքին:
Միջադեպը տեղի է ունեցել Գոյաս նահանգի առաջնության 12-րդ տուրի խաղում, որում «Գրեմիո Անապոլիս»-ը հյուրընկալել էր «Ցենտրո Օեստե» ակումբին: Խաղն ավարտվել է 1:2 հաշվով: Եզրափակիչ սուլիչից հետո ծեծկռտուք է սկսվել երկու ակումբների խաղացողների միջև:
Ոստիկանների միջամտության պահին ռետինե գնդակը դիպել է տանտերերի դարպասապահ Ռամոն Սոուզայի ոտքին։
Հանդիպման հերթապահ բժշկական խումբը դարպասապահին առաջին բուժօգնություն է ցուցաբերել հենց խաղադաշտում, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։
Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել. Լուսանկար
Երևանում փախցրել են «Մերսեդես»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենայի վթարի հեղինակ. Լուսանկար
Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ