«Իշխանական աղբյուրների համաձայն, մինչ ԱԺ արտահերթ նիստը` Նիկոլ Փաշինյանը հավաքել է ՔՊ-ի իր մտերիմ շրջապատին ու տեղեկացրել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու` առանց հստակ նշելու, թե խոսքն ինչի մասին է:
«Իրավունք» թերթը գրում է. Բայց մեր աղբյուրները պնդում են, թե` չի բացառվում է, որ այդ ընթացքում Փաշինյանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից:
Այս կոնտեքստում վերջինս նշել է, որ իրեն հիմա պետք է լայն կոնսոլիդացիա` մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ:« Խոսեք, համոզեք, բերեք մեր դաշտ»,-մոտավորապես այս հրահանգն է իջեցրել Փաշինյանն իր վստահելի շրջապատին, այլ կերպ ասած` հավատարիմներին:
Ասել է, որ հետեւում է բոլորի հրապարակային հարցազրույցներին եւ գոհ է թիմի համախմբված գործելաոճից»:
Բաց մի թողեք
Տեր Արամին պետք է ոչ թե հայհոյել, այլ լսել ու հենց իր խոսքերով պատասխանել իրեն
Ոստիկանությունից շուրջ 160 մլն դրամ յուրացնելու մեղադրանքը ավելի քան 5 տարի է քննվում է
Բուհերում ինչ որ կենտրոններ կբացվեն, որպեսզի ԳԱԱ լուծարումը սահուն ընթանա