«Դրանք (մահափորձեր) արվել են, բայց, ինչպես տեսնում եք, մինչ այժմ անհաջող են եղել»,- NV-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչության ղեկավարը։
Հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը մնում է «փոխզիջումային գործիչ» իր շրջապատի համար, Կիրիլ Բուդանովն ասաց, որ «փոխզիջումների մասին վաղուց չի խոսվում»։ Նրա խոսքով՝ ռուսները «վախենում են կորցնել» գործող նախագահին, քանի որ նա ընկալվում է որպես «կենսական կայունության երաշխավոր»։
Մայիսին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձից հետո Վլադիմիր Պուտինի անվտանգության միջոցները եղել են սովորական մակարդակի վրա։ Նրա խոսքով, վերջին շրջանում լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկվել։ Կիրիլ Բուդանովի հետ հարցազրույցի հրապարակումից հետո Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահը համարժեքորեն պաշտպանված է Կիևի սպառնալիքներից։
Բաց մի թողեք
Մի կաթիլ մեղրի պատմություն. Ինչ է կատարվում Բելգրադում. Սերբիա
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին