08/09/2024

Մահափnրձ է տեղի ունեցել Թրամփի դեմ. 1 մարդ մահացել է, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Մահափորձ է տեղի ունեցել Թրամփի դեմ:

Կրակոցը հնչել է Փենսիլվանիայում նրա ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչն ընդհատել է ելույթը և հեռացել հարթակից։

Գաղտնի ծառայությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։

«Ես լավ եմ». Թրամփն իր հանրահավաքում կրակոցներից հետո:

Քաղաքական գործիչն իրեն լավ է զգում և այժմ բուժզննում է անցնում հիվանդանոցում. հաղորդում է NYT-ն։

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը տեղեկացված է եղել միջադեպի մասին:

Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգությունն իրականացրել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը։

Նա թաքնվել է տանիքում բեմից 100 մետր հեռավորության վրա. հայտնում է New York Post-ը։

Հայտնի է, որ մեկ մարդ մահացել է, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնել են ԱՄՆ Գաղտնի ծառայությունից։