Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարման գործընթացը:
«Կազմակերպության քարտուղարությունն արդեն ձեռնամուխ է եղել ԵԱՀԿ Մշտական խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշման իրագործման գործնական քայլերին՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի դիմումի։ Քարտուղարությունը քայլեր է ձեռնարկում Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման համար»,- հայտարարել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության հարցերով աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Թոնի Սանդելը։
Նրա խոսքով՝ գործընթացը պետք է ավարտվի ոչ ուշ, քան այս տարվա դեկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ստորագրել էին ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը:

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Ո՞վ է Էնդի Բըրնհեմը։ Սթարմերի իրավահաջորդը և Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը վերջին 10 տարվա ընթացքում
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները