ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը քննարկում է երկրի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ կապված մարտավարության փոփոխությունը նրա հանրահավաքում հրաձգությունից հետո։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Բայդենի արշավը որոշում է՝ ինչպես հարմարեցնել Թրամփի հասցեին հնչեցրած քննադատությունները, որպեսզի ավելի շատ կենտրոնացում լինի քաղաքական տարբերությունների, այլ ոչ թե անձնական հարձակումների վրա:
Ինչպես նշվում է, դեմոկրատները կասկածում են Թրամփի դեմ մահափորձից հետո նրա հասցեին որևէ քննադատության տեղինությունն ու նպատակահարմարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Փենսիլվանիայում հնչել էր կրակոց, գնդակը սահել է նրա գլխի մոտով՝ վնասելով ականջը:
ԱՄՆ գաղտնի ծառայությունը վնասազերծել էր կրակողին, նա սպանվել է, մեկ հանդիսական՝ զոհվել, երկուսը՝ ծանր վիրավորվել։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակել է Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը սոցցանցերում ավելի վաղ հայտարարել է, թե ատում է հանրապետականներին ու Թրամփին, այդ մասին նա տեսագրություն է ձայնագրել:
Միջադեպից հետո տված իր առաջին հարցազրույցում Թրամփն ասել է, որ դիպուկահարն իր դեմ մահափորձ իրականացնողին՝ Թոմաս Մեթյու Քրուքսին, սպանել է «ուղիղ ճակատին, աչքերի միջև մեկ կրակոցով»:
Բաց մի թողեք
Բաքվում կալանավորել են Վագների կազմում կռված ադրբեջանցիներին
Կիեւը կարող է ապավինել ուժեղ միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային․ Մերց
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ