Հուլիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06։52-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության՝ 39․27⁰ և արևելյան երկայնության՝ 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ:
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ։
Բաց մի թողեք
Փլուզում Առինջում. քաղաքացին մնացել է փլուզված հատակի թուլացած հատվածում
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին, կա զոհ. մեքենաներից մեկի բեռնախցիկում եղել են ճամպրուկներով գումարներ․ Լուսանկար