Հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «էջմիածին» բժշկական կենտրոնից, որ «հոսանքահարում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոցում բժիշկներըը ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 2-րդ փակուղում գտնվող լողավազանում լողալուց հետո Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Փ.-ն բարձրացրել է նշված տան տանիք՝ գնդակն իջեցնելու, սակայն դիպել հոսանքալարին ու հոսանքահարվել:
Այսօր՝ հուլիսի 15-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ Մանվել Փ.-ն հիվանդանոցում մահացել է:






Բաց մի թողեք
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ
Ավինյանն ով ա, ում շունն ա՝ ՀՀ քաղաքացին Երևանի քաղաքապետին․ Տեսանյութ
Ժողովուրդը մի խոսք ունի՝ «Կուշտը սովածին մանր է բրդում»: Արցախցիներիս այս վիճակի մասին է ասված