Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Գագիկ Մ․-ն և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալ, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանը իրեն ծեծի է ենթարկել և կոտրել իր ավտոմեքենայի ապակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրն արդեն ոստիկանության Թալինի բաժնում Գագիկ Մ․-ն հայտնել է, որ ժամը 11։00-ի սահմաներում իր «Opel» մակնիշի ավտոմեքենան վարելու հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել իր և համագյուղացի 38-ամյա Սուրեն Թ․-ի ու Գուրգեն Թ․-ի միջև, որի ժամանակ վերջիններս ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր և մանրամասները պարզելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։






Բաց մի թողեք
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ
Ա.Ղ.-ն նվաuտացրել էր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին, որն էլ հետո ինքնաuպան էր եղել․ նոր մանրամասներ
Հայկ Կոնջորյանի օգնականը՝ փոխթաղապետ․ Կադրերի սով ՔՊ-ում