Հուլիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում՝ նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 48-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Mazda», 35-ամյա Արթուր Սիմոնյանի վարած «Mercedes Sprinter», 57-ամյա Արթուր Մխեյանի վարած «Seat» բեռնատարն ու 35-ամյա Մարտին Մարտիրոսյանի վարած «Shanxi» մակնիշի իրանական համարանիշով, հողով բարձված բեռնատարը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, սակայն բեռնատարը, որը բարձված է եղել հողով, կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բաց մի թողեք
Ինչպես է Բագրատ Սրբազանի առողջական վիճակը․ Փաստաբան
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ