«Նիկոլ Փաշինյանի թիրախն այս պահին նախարարներն են. Այս մասին տեղեկանում ենք վերջինիս մոտ կանգնած աղբյուրներից:
«Իրավունք» թերթը գրում է. Նա, ըստ էության, մարզային այցերն օգտագործում է նաեւ այդ նպատակով, ժողովրդից հետաքրքրվում է, թե որ նախարարից են դժգոհ, որպեսզի ազատման դիմումն առաջարկելիս «նավսյակի» նաեւ հիմքեր ունենա:
Ըստ նույն խոսակցությունների` Նիկոլի թրի ծայրին են հայտնվել, մասնավորապես` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս, կրկին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ավելին, նույն շշուկների պնդմամբ, սոցապ նախարարի պաշտոնի համար վերջինիս կողմից դիտարկվում է Արփի Դավոյանի եւ Նարեկ Զեյնալյանի թեկնածությունները: Իսկ բուն պաշտոնանկություններին Նիկոլը կգնա սեպտեմբեր ամսից»:
Բաց մի թողեք
Մարդիկ ՔՊ անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում
ՀՀ պարտքը սպասարկելու համար տարեկան ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը տոկոսն է, կեսը՝ մայր գումարը
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է