Երեկ՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 13։10-ի սահմաններում Նոյեմբերյան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Բերդավան բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Թաթուլ Մ․-ի վարած «Կամազ» մակնիշի և 60-ամյա Աշոտիկ Մ․-ի վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Թաթուլ Մ․-ն, Աշոտիկ Մ․-ն և վերջինիս ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 59-ամյա էլմիրա Բ․-ն, 59-ամյա Լաուրա Ն․-ն, 23-ամյա Ֆլորա Ա․-ն և 74-ամյա Ժենյա Զ․-ն, 68-ամյա Դուրսուն Մ․-ն և 74-ամյա Ելենա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Կամազ»-ը պատկանում է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասին, իսկ «Գազել»-ը՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետարանին։
Բաց մի թողեք
Նշված հետևությունների անհիմն լինելու մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս․ Լուսանկար
«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը