ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու ընտրել է սենատոր Դևիդ Վենսին։
Վենսը նախկինում բազմիցս հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել ամերիկյան բյուջեից գումար հատկացնել Ուկրաինային օգնելու համար: Նա հայտարարել է, որ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտել բանակցությունների միջոցով։
Նշենք, որ Դևիդ Վենսը սենատոր է Օհայո նահանգից, որի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Politico-ի հետ զրույցում անվանել է «աղետ Ուկրաինայի համար»:
Politico-ն նշում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակն ընտրություններում արդեն խուճապ է առաջացրել Եվրոպայում, իսկ Վենսի հաստատումը որպես փոխնախագահի թեկնածու՝ «լրացուցիչ հարցեր է առաջացրել Ուկրաինային աջակցելու հնարավոր նոր վարչակազմի հանձնառության վերաբերյալ»:
Բաց մի թողեք
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի
Իշխանյանը, Մնացականյանն ու Բաբայանն առարկել են․ Ինչ է տեղի ունեցել Բաքվի դատարանում
Թուրքիան զինում է Սիրիային, ինչ է սպասվում քրդերին