23/12/2024

Վրաստանի կառավարության գործողությունները արմատապես փոխել են հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Պետդեպ

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդի եվրաատլանտյան ձգտումներին, սակայն Վրաստանի կառավարությունն այլ ճանապարհ է ընտրել, հուլիսի 16-ի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Ամերիկացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ հենց Վրաստանի կառավարության վերջին գործողությունների արդյունքում են կտրուկ փոխվել հարաբերությունները ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ։

«Վրաստանի կառավարությունը թեքվել է այլ կողմ և ընտրել այլ ճանապարհ։ Մենք տեսանք, որ Վրաստանի կառավարությունն ընդունեց օրենքներ, որոնք Վրաստանը հեռացնում են իր ժողովրդավարական հետագծից… Վրաստանի կառավարության գործողությունները արմատապես փոխել են հարաբերությունները ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ»,- հայտարարել է Մեթյու Միլլերը։