Հուլիսի 17-18-ը Բաքվում կայանում է համագումարում, որին մասնակցելու է Կորսիկայի« Մելանեզիայի, Պոլինեզիայի անկախության համաջ պայքարող ավելի քան 15 կուսացկություն ու շարժում, այսպես ասած՝ «ֆրանսիական գաղութատիրությունից տուժած» միավորներ:
Բաքուն շարունակում է իր պայքարը Ֆրանսիայի դեմ, ինչի մասին հայտարարել է Իլհամ Ալիեւի մակարդակով, ու դա տեղի է ունենում Վաշինգտոնում Մակրոն-Էրդողան հանդիպումից հետո: Կամ Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների մոտ չի ստացվել որեւէ էական պայմանավորվածություն, մասնավորապես օրինակ Կովկասի առնչությամբ, կամ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի դեմ իր դիրքավորումն իրականացնում է Թուրքիայից անկախ:
Այն, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ներկայումս առկա է նկատելի անվստահություն, որոշակի տեսանելի է: Սակայն, դա իհարկե չի նշանակում, որ Թոււրքիան ու Ադրբեջանն այդպիսով դադարում են միմյանց հետ աշխատելը թե ռեգիոնալ, թե միջազգային այլ հարցերում:
Իսկ Ֆրանսիայի գործոնը թերեւս շարունակում է լինել նրանց միավորող, առնվազն այն պարզ պատճառով, որ Ֆրանսիան թերեւս արեւմտյան բացառիկ խաղացող է, որը շահագրգռված չէ Միջին միջանցքի ձեւավորմամբ, քանի որ այդ պարագայում ուժեղանալու է թուրքական գործոնը՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով, ինչը թե ուղղակի, թե անուղղակի մարտահրավեր է ֆրանսիական ռազմավարության, ֆրանսիական աշխարհաքաղաքական կշռի եւ դերակատարման համար:
Ֆրանսիան ունի Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող երթուղու իր պատկերացումը, որը պետք է շրջանցի Ադրբեջանը եւ Թուրքիան, ու Հնդկաստանի եւ Իրանի տարածքով անցնի Հայաստան-Վրաստան-Սեւ ծով «գծագրով»:
Ֆրանսիայի համար դա բավականին բարդ խաղ է, որովհետեւ լինելով այսպես ասած եվրաատլանտյան թեւի ներկայացուցիչ, նա սահմանափակված է այն «տրենդներով», որ քաղաքական-քարոզչական հարթությունում ձեւավորված են այդ դաշտում:
Դրանցից դուրս գալը շատ բարդ է, բայց միեւնույն ժամանակ Ֆրանսիայի համար թերեւս նկատելի է, թե որքան ավելի բարդ է լինելու այդ տրենդների մեջ մնալու պարագայում, քանի որ դա էապես սահմանափակում է Փարիզի աշխարհաքաղաքական ճկունությունը խաչմմերուկային այն ռեգիոնում, որը Կովկասն է, էքզիստենցիալ այն հարցերը լուծելու համար, որ ունի Ֆրանսիան արեւելք-արեւմուտք եւ հյուսիս-հարավ երթուղիների գծագրության համար ներկայիս համաշխարհային պայքարում:
Բաց մի թողեք
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»