22/12/2024

Բնակարան, ավտոմեքենա, վարկ և ամուսնուց եկամուտ. ինչ է հայտարարագրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը

Նախկին լրագրող, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը 2024 թվականի մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Խամոյանը հայտարարագրել է մեկ բնակարան, որը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում: Բնակարանը համատեղ սեփականություն է:

Նա նաև ունի 2013 թվականի արտադրության «Մազդա» մակնիշի ավտոմեքենա:

Որպես կանխիկ դրամ՝ Խամոյանը ներկայացրել է 6 միլիոն և 5 հազար եվրո, որոնք տարեվերջին դարձել են 7 միլիոն և 6 հազար եվրո։

Խամոյանի տարվա ընդհանուր եկամուտը եղել է 12 միլիոն 212 հազար 810 դրամ, սրանից 2 հազար 750 դոլարը նա որպես այլ եկամուտ ստացել է իր ամուսնուց՝ Արթուր Մուրադյանից, 1 միլիոն 610 հազար 280 դրամ այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից: 9 միլիոն 534 հազար 870 դրամ աշխատավարձ էլ պատգամավորը ստացել է Ազգային ժողովից։

Խամոյանը նաև վարկ ունի, որի մայր գումարի մնացորդի չափը կազմում է 10 միլիոն 605 հազար 866 դրամ։