Հուլիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20։10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Օգանեզ Օ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 34-ամյա Անժելա Ղ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների «Mercedes»-ը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «Chevrolet»-ը բախվել է նրան և մոտ 15-20 մետր բախված վիճակում մեքենաները առաջ են ընթացել։
Բաց մի թողեք
Պաշտպանության նախկին փոխնախարարի սխալ պնդումները՝ Իրան-Իսրայել և ՀՀ-Ադրբեջան ռազմական բալանսի մասին. Fip
Իրանի նախագահն այցելել է Կապույտ մզկիթ և մասնակցել նամազի. Լուսանկարներ
Ողբերգական ավտովթար. ավագ քննիչը «Ford Fusion»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները. Լուսանկար